top of page

Ապրիլից Երևանի և Սոֆիայի միջև ուղիղ ավիահաղորդակցություն կսկսվի

  • Anews
  • Jan 31, 2023
  • 1 min read

Սոֆիայի և Երևանի միջև ուղիղ չվերթների մեկնարկը կտրվի ապրիլի 29-ից, հայտնել են Սոֆիայի օդանավակայանում: Տոմսերն արդեն վաճառվում են Wizz Air օպերատորի կողմից։ Մինչև հունիսի կեսերը չվերթներ կիրականացվեն չորեքշաբթի և կիրակի օրերին, իսկ հունիսի 12-ից հետո՝ երեքշաբթի և շաբաթ օրերին։ Այս մասին հաղորդում է բուլղարական BTA լրատվական գործակալությունը: Հաղորդվում է, որ Երևանը Սոֆիայից դուրս եկող ուղղություններից մեկն է դարձել այն բանից հետո, երբ Wizz Air-ը 2022 թ. վերջին Սոֆիայի օդանավակայանում տեղակայեց յոթերորդ ինքնաթիռը: Սա ճանապարհ է հարթել դեպի նոր ուղղություններ, ինչպիսիք են Ստոկհոլմը, Համբուրգը և Ռիադը: Սոֆիայի օդանավակայանում ընդգծել են թռիչքների ցանցի ընդլայնման կարևորությունը՝ նշելով, որ դրա շնորհիվ զարգացնում են ոչ միայն օդանավակայանը և ավիաընկերությունները, այլև դա տեղական բիզնեսին ուղղակիորեն օգնում է զարգանալ:

 
 
 

תגובות


bottom of page