Search

ԱՊՀ-ն դիտարկում է ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցը


ԱՊՀ-ն դիտարկում է ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցը։ Այս մասին Մինսկում լրագրողներին հայտնել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Լեոնիդ Անֆիմովը, հաղորդում է Բելթան։ «Մշտական ​​ներկայացուցիչների խորհրդի նիստում ԱՊՀ-ին որպես միջազգային կազմակերպություն ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալու հարցը կքննարկվի փակ ռեժիմով»,- ասել է Լեոնիդ Անֆիմովը։ Այսօր Մինսկում ԱՊՀ գործադիր կոմիտեում ընթանում է ԱՊՀ անդամ պետությունների մշտական ​​լիազոր ներկայացուցիչների խորհրդի հերթական նիստը: Նիստի ընթացքում Ղազախստանի փոխարտգործնախարար Մարատ Սիզդիկովը կներկայացնի 2022 թվականին Անկախ Պետությունների Համագործակցությունում Ղազախստանի նախագահության հայեցակարգը եւ դրա իրականացման միջոցառումների ծրագիրը։ Մշտական լիազոր ներկայացուցիչները քննարկում են նաեւ ԱՊՀ երկրների ԱԳՆ ղեկավարների խորհրդի հերթական նիստի օրակարգի նախագիծը, որը տեղի կունենա ապրիլի 8-ին Դուշանբեում։ Բացի այդ, հանդիպմանը նախատեսվում է քննարկել ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստի օրակարգի նախագծի առաջարկները։ Այն նախատեսվում է անցկացնել մայիսին Նուր Սուլթանում։

Մոսկվային եւ Մինսկին միավորման գործընթացների արագացման են դրդրում. Պուտին

Ամենայն Հայոց Կաթողիկոսության ներկայացուցիչները մեկնել են Անթիլիաս

Ուժի մեջ են մտնում Քրեական, Քրեական դատավարության և Քրեակատարողական նոր օրենսգրքերը

Ավստրալիան եւ Ֆրանսիան հարաբերությունների «նոր սկիզբ» են ազդարարել

«Դիմադրություն» շարժման առաջիկա անելիքները

Հունգարիան կարագացնի իր պաշտպանության զարգացման ծրագիրը

Արթուր Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից

ԼՐԱՀՈՍ
practice cover.png