Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia

Search

ԱՊՀ երկրների միգրացիոն մարմինների ղեկավարները քննարկեցին ոլորտի գործընթացները

Հայաստանն այս տարի հյուրընկալում է ԱՊՀ մասնակից պետությունների միգրացիոն մարմինների ղեկավա րների խորհրդի 24-րդ նիստը, որն անցկացվեց այսօր Երևանում: ՌԴ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյը, բարձր գնահատելով հանդիպման ձևաչափը, ողջունեց նիստի մասնակիցներին և արդյունավետ աշխատանքային քննարկում մաղթեց: Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը ընդգծեց միգրացիոն գործընթացների համատեղ քննարկման կարևորությունը, փորձի փոխանակման հնարավորությունը, նշեց, որ միգրացիոն մարմինների ղեկավարների հանդիպումը լավ հարթակ է ոլորտի խնդիրներին համակողմանի ու արդյունավետ լուծումներ գտնելու տեսանկյունից: Կողմերը ներկայացրին միգրացիոն պատկերը իրենց երկրներում, վերջին մեկ տարվա ընթացքում ազգային օ րենսդրություններում կատարված ոլորտային փոփոխությունները:  Քննարկվեցին ԱՊՀ երկրների կողմից Քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի մասին 1954թի ու Քաղաքացիություն չունենալու նվազեցման մասին 1961 թի կոնվենցիաներին միանալու փորձը, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձանց օրինականացման,  այդ գործընթացի խնդիրների և հեռանկարների վերաբերյալ հարցերը:  Հայկական կողմը ներկայացրեց փախստականների ինտեգրման պետական ծրագիրը: Ղազախստանի պատվիրակությունը ներկայացրեց երկքաղաքացիության ինստիտուտի խնդրահարույց կետերը  և միջազգային իրավական մեխանիզմների կիրառումը այդ գործընթացում:  Միգրացիոն մարմինների ղեկավարների ուշադրության կենտրոնում էր նաև  Ապահով, կանոնավոր և օրինա կան միգրացիայի մասին գլոբալ հտչակագրի (2018թ-ի դեկտեմբերի 10-11, Մարաքեշ) իրականացման միջոցառումների ծրագիրը, ինչպես նաև միգրացիոն ոլորտում ԱՊՀ երկրների լի ազոր գերատեսչությունների համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ: Կողմերը քննարկեցին նաև հաջորդ` 25-րդ հանդիպման վերաբերյալ աշխատանքային հարցեր: