ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարները կքննարկեն միջուկային անվտանգությունը
Nov 3, 2022
1 min read

ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարները Մոսկվայի հանդիպմանը կքննարկեն միջուկային անվտանգության ապահովման եւ միջուկային զենքի չտարածման հարցերը, ասել է ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը։ «Կլսենք տեղեկություն միջուկային անվտանգության ապահովման եւ միջուկային զենքի չտարածման հարցերի վերաբերյալ»,- ասել է Պատրուշեւը՝ հինգշաբթի բացելով հանդիպումը։




Comments