ԱՊՀ առաջին խաղերը չեն կայանա
Անկախ պետությունների համագործակցության առաջին մարզական խաղերը, որոնք նախատեսված էին անցկացնել այս մրցաշրջանում, տեղի չեն ունենա։
Պատճառը կորոնավիրուսի համավարակն է:
Միջոցառումը պետք է կայանար Կազանում՝ օգոստոսի 20-27-ը, սակայն այն նախ հետաձգվեց մինչև սեպտեմբեր, հետո` չեղարկվեց:
Այս խաղերից սպասվում էր ԱՊՀ 11 երկրի 14-23 տարեկան ավելի քան 2,5 հազար մարզիկների մասնակցություն։ 21 մարզաձևերում պետք է խաղարկվեր 280 մեդալների հավաքածու։ Խաղերի անցկացման գաղափարը պատկանում է ՌԴ-ին։
Comments