Search

ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգում 9 հարց է դրված

Այսօր Դուշանբեում (Տաջիկստան) տեղի կունենա Անկախ Պետությունների Համագործակցության ԱԳ նախարարների խորհրդի նիստը, հայտնում է ԱՊՀ Գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը։ Ենթադրվում է, որ նախարարները մտքեր կփոխանակեն համագործակցության շրջանակներում փոխգործակցության հարցերի լայն շրջանակի շուրջ եւ կքննարկեն միջազգային ու տարածաշրջանային արդիական թեմաներ։ Օրակարգի նախագծում 9 հարց է դրված։ 1. Մտքերի փոխանակում միջազգային օրակարգի արդիական հարցերի եւ ԱՊՀ ձեւաչափով փոխգործակցության վերաբերյալ: 2. Անկախ Պետությունների Համագործակցության ԱԳ նախարարների խորհրդի հերթական նիստ անցկացնելու մասին։ 3. «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» միջազգային նախագծի մասին։ 4. Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում 2021 թվականին արտգործնախարարների միջեւ բազմաշերտ խորհրդակցությունների իրականացման մասին։ 5. Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարությունների միջեւ գործընկերության ակտիվացմանն ուղղված 2021 թվականի Գործողությունների ծրագրի իրականացման ընթացքի մասին։ 6. Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների նոտարական գործունեության ոլորտում բազային կազմակերպման մասին։ 7. Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների զբոսաշրջության ոլորտում բազային կազմակերպման մասին։ 8. Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետություններում հիմնարար հետազոտությունների առաջնահերթ ոլորտներին համապատասխանող խոստումնալից գիտական նախագծերի ցանկի նախագծի վերաբերյալ։ 9. Անկախ Պետությունների Համագործակցության գովասանագրով պարգեւատրելու մասին։ Նախատեսվում է լսել ««ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» միջազգային նախագծի մասին» զեկույցը։ ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստերը ավանդաբար անցկացվում են տարին երկու անգամ։ Աշնանային հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի 13-ին՝ Նուրսուլթանում։ Այս տարի ԱՊՀ նախագահը Ղազախստանն է։

Ավստրալիայի վարչապետն ընդունել է իր պարտությունը խորհրդարանական ընտրություններում

Լիտվայի նախագահը ծանոթացել է հայ միջնադարյան մատենագրությանը

Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՊՆ

Այս օրերին Փաշինյանի կողմից ձեռք բերվելիք պայմանավորվածությունը լեգիտիմ չէ. Վանեցյան

Վաղը օրը նվիրելու ենք բովանդակային հարցերի քննարկմանը

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Աստված վերջապես թող վճռականություն և ուժ տա սեփական ցավին անտարբեր մեր ժողովրդին. Զաքարյան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png