Search
Ապարանի Եղիպատրուշ գյուղում լեռնադահուկային նոր համալիր է կառուցվելու. Կլինի ճոպանուղի

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 3-ի նիստում հաստատեց Էկոնոմիկայի նախարարության և «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2021 թվականի հուլիսի 29-ի N 1246-Ա որոշմամբ հավանության արժանացած ներդրումային ծրագրի շրջանակում կնքվելիք պայմանագրի ձևը: Ներդրումային ծրագրով Ապարան համայնքի Եղիպատրուշ գյուղում լեռնադահուկային նոր համալիր է կառուցվելու: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, թե անելու են ամեն ինչ, որ հաջորդ տարի լեռնադահուկային ավանը սկսի աշխատել: Այսօր կնքվել է 24 միլիոն եվրո արժողությամբ պայմանագիր, որի նպատակն է ձեռք բերել ճոպանուղի: