Ապարանի, Արագածի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
- Anews
- Mar 20, 2023
- 1 min read

Այսօր՝ մարտի 20-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Արմավիրի, Անիի, Աշտարակի, Նաիրիի, Աբովյանի, Հրազդանի, Սպիտակի, Վանաձորի, Տաշիրի, Թումանյանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Մարտունիի տարածաշրջաններում՝ անձրև։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ ,իջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Comments