top of page

Աշոտ Սարգսյանն ազատվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի տեղակալի պաշտոնից

  • Anews
  • Jul 29, 2022
  • 1 min read


Աշոտ Սարգսյանը ազատվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի տեղակալի պաշտոնից: Այս առնչությամբ նրա տարածած հայտարարության մեջ ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, ընկերներ Սեփական դիմումիս համաձայն ազատվել եմ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի տեղակալի պաշտոնից։ Այս մասին գրառում է կատարել Աշոտ Սարգսյանը։ Նա մասնավորապես գրել է․ «2020-2021-ը շատ դժվար տարիներ էին ոլորտի համար՝ քովիդ, պատերազմ, որը շատ բարդ ճանապարհ էր բուժաշխատողների համար: Շնորհակալ եմ բոլորից, որ միասին կարողացանք հաղթահարել այդ ճանապարհը: 2006 թվականից աշխատում եմ առողջապահական համակարգում, իսկ 2018 թվականից սկսած մասնակցել ու ականատես եմ եղել բազմաթիվ բարեփոխումների: 15 տարի աշխատել եմ համակարգում և ուզում եմ արձանագրել, որ Հայաստանը Արսեն Թորոսյանի պես Առողջապահության նախարար չի ունեցել, երկու տարում արվեց ավելի շատ բարեփոխում քան վերջին 20 տարում, ինչի համար շնորհակալ եմ: Այս ընթացքում փորձել եմ հնարավորինս օգտակար լինել մարդկանց և լուծել առկա բաց խնդիրները։ Շնորհակալ եմ բոլորին՝ վսհտահության և արդյունավետ համագործակցության համար»։

 
 
 

Comments


bottom of page