top of page

Աշոտ Հովակիմյանը Բոսնիա և Հերցեգովինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել

  • Anews
  • Aug 13, 2022
  • 1 min read

Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Աշոտ Հովակիմյանը նշանակվել է Բոսնիա և Հերցեգովինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանին, համատեղության կարգով, նշանակել Բոսնիա և Հերցեգովինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա)»,- նշված է հրամանագրում։

 
 
 

Comments


bottom of page