Search

Աշխարհում միգրանտների թիվը կորոնավիրուսի համավարակի պատճառով կրճատվել է 2 միլիոնով

ՄԱԿ նոր զեկույցում գրանցված գնահատականների համաձայն՝ COVID-19 համավարակի հետեւանքով 2020 թվականի կեսին միջազգային միգրանտների թիվը 2 միլիոնով կրճատվել է փակ սահմանների եւ ամբողջ աշխարհում ուղեւորությունների դադարեցման պատճառով, հայտնում է Associated Press-ը: Գնահատականների համաձայն՝ ակնկալվող աճը կկրճատվի 27 տոկոսով: ՄԱԿ Տնտեսական եւ սոցիալական հարցերով դեպարտամենտի ժողովուրդների եւ բնակչության բաժնի զեկույցի գլխավոր հեղինակ Քլեր Մենոցին մամուլի ասուլիսում հայտարարել է, որ 2019 թվականի կեսից 2020 թվականի կես կանխատեսվում էր միջազգային միգրացիայի 7-8 միլիոնով աճ: Բայց մարտից սկսած, երբ համավարակը ընդգրկել էր ամբողջ Երկրագունդը, փակ սահմանները եւ ուղեւորությունների սահմանափակումը 4 ամսվա ընթացքում հանգեցրել են զրոյական աճի եւ միջազգային միգրանտների ակնկալվող թվի 2 միլիոնով կրճատման, ասել է Մենոցին: 2020 թվականի օգոստոսին բաժնի տնօրեն Ջոն Ուիլմոթը նշել էր, որ «ուղեւորությունների ավելի քան 80 հազար սահմանափակում է մտցվել ամբողջ աշխարհի 219 երկրներ կամ տարածքներ»: Վերջին 20 տարում աշխարհում դիտվում է միջազգային միգրանտների թվի կայուն աճ:

Արթուր Դավթյանը կանգնել է իր կյանքի ամենաբարդ որոշումն ընդունելու այլընտրանքի առջև. Ղազինյան

1988թ.վայրագությունները խորացան ու առավել դաժան դրսևորումներ ստացան. ՀՀ ՄԻՊ

Արցախցինե՛ր, մեր բոլորիս պայքարը հանուն պետության պահպանման գործընթաց է, որը մտնում է հաղթական փուլ

Ռուս գիտնականները հաստատել են «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդյունավետությունը

ԱՄՆ ՌՕՈՒ հետազոտական լաբորատորիան փորձարկել է «Ոսկե հորդա» բարձր ճշգրտության զենքի համակարգը

Պահանջում ենք զերծ մնալ զինված ուժերի անունից հայտարարություններ անելուց. ՊՆ

Սև ծովում սկսվել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: