Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 190 միլիոնը

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 190 միլիոնը:
Ըստ Worldometer առցանց թարմացվող հարթակի տվյալների՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հուլիսի 17-ի դրությամբ 190,459,848 է, մահերի թիվը՝ 4,094,836, առողջացածների թիվը՝ 173,623,120:
Վերջին շրջանում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խոսում է նոր ալիքի սկզբի մասին:
Կորոնավիրուսով վարակման ու մահվան դեպքերի թվով առաջատարն ԱՄՆ է՝ 34,929,856 վարակված, 624,606 մահ:
Վարակման դեպքերի թվով աշխարհում երկրորդ երկիրը Հնդկաստանն է, հաջորդում են Բրազիլիան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Թուրքիան, Մեծ Բրիտանիան, Արգենտինան:
Մահերի թվով աշխարհում երկրորդը Բրազիլիան, է, հետո Հնդկաստանը:
Հաղորդվում է, որ վերջերս Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի դեպքերն աճել են: Այնտեղ տարեսկզբից ի վեր առաջին անգամ օրական հայտնաբերվել է ավելի քան 50 հազար դեպք: