top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը


Oգոստոսի 10-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 20 միլիոնը, և այժմ կազմում է 20 026 186 մարդ, մահացածների թիվը 734 020 է, ապաքինվել է 12 900 661 մարդ` համաձայն Worldometers կայքի՝ իրական ժամանակում թարմացվող տվյալների։ Վերջին մեկ օրվա ընթացքում արձանագրվել է հիվանդության գրեթե 220 հազար նոր դեպք: Հնդկաստանում արձանագրվել է հիվանդության 62 000 նոր դեպք, Միացյալ Նահանգներում՝ 48 000 և Բրազիլիայում՝ 22 000 մարդ, միևնույն ժամանակ, հիվանդության հետևանքով առաջացած բարդություններից մահացել է 4 798 մարդ: Վարակման ամենաշատ դեպքեր ունեցող երկրների տասնյակում են նաև Ռուսաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Մեքսիկան, Պերուն, Չիլին, Կոլումբիան, Մեքսիկան և Իսպանիան։ Մահվան ցուցանիշները՝ 1 մլն բնակչի հաշվով, միջինում կազմում է 94.1մարդ։ Միացյալ Նահանգներում՝ 1 միլիոն բնակչի հաշվով մահանում է 500 մարդ, Բրազիլիայում՝ 472, Հնդկաստանում՝ 32:

0 comments

留言


bottom of page