Search

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է գրեթե 3 միլիոնի


Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2,979,353-ի, մահացել է՝ 206,240-ը, ապաքինվել են՝ 875,257-ը։ Այս մասին տեղեկանում ենք Worldometers կայքից։ ԱՄՆ-ում վարակվածների ընդհանուր ցուցանիշը կազմում է  975 հազ. 798 մարդ, մահացածներինը՝ 54 հազ. 941, մահվան նոր դեպքերինը՝ 685։ Վարակվածների ընդհանուր թվով երկրորդն Իսպանիան է ՝ 226 հազ. 629, այստեղ կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է 23 հազ. 190 մարդ ։ Երրորդն Իտալիան է, որտեղ գրանցված վարակերի թիվը հասել է 197 հազ. 675-ի, մահերինը՝ 26 հազ, 644-ի։ Թուրքիայում վարակվածների թիվը հասել է 110 հազ. 130-ի, որոնցից 2 357-ը նոր են վարակվել, այստեղ մահացել է 2 805 մարդ։ Իրանում կորոնավիրուսային հիվանդությունը ճարակել է 90 հազ. 481 մարդու, մահացել է 5 710 մարդ։ Չինաստանում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 82 հազ. 827-ի, և այստեղ գրանցվել է նոր վարակվելու ընդամենը 11 դեպք, մահացել է 4 632 մարդ. վերջին մեկ օրվա ընթացքում նոր դեպքեր չեն գրանցվել։ Ռուսաստանում վարակվածները 80 հազ. 949-նն են,մահացել է 747 մարդ։ 

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia