Search

Աշխարհում կորոնավիրուսով հիվանդացության մակարդակը վերջին շաբաթում նվազել է մեկ երրորդով


Կորոնավիրուսով հիվանդացության մակարդակն աշխարհում նվազում է չորրորդ շաբաթն անընդմեջ. վերջին 7 օրում վարակման շուրջ 5,8 մլն դեպք է գրանցվել աշխարհում, ինչը մոտ 36 տոկոսով քիչ է նախորդ շաբաթվա ցուցանիշից: Դա համապատասխանում է անցյալ տարվա դեկտեմբերի կեսերին գրանցված ցուցանիշին, հետեւում է ՏԱՍՍ-ի հաշվարկներից:

Հիվանդացության ցուցանիշով առաջին տեղում է Հարավային Կորեան, որտեղ միջինում օրական մոտ 130 000 նոր դեպք է գրանցվում: Սակայն վիրուսի տարածման տեմպերը կտրուկ նվազել են:

Հիվանդացության բարձր մակարդակը պահպանվում է մի շարք եվրոպական երկրներում, սակայն ցուցանիշների նվազում է նկատվում: Այսպես, Գերմանիայում կորոնավիրուսով օրական հիվանդանում է մոտ 140 000 մարդ, սակայն վերջին յոթ օրում ցուցանիշը նվազել է մեկ քառորդով: Ֆրանսիայում վարակման օրական 120 000 դեպք է գրանցվում: Նախորդ շաբաթվա համեմատ այս ցուցանիշը նվազել է 10 տոկոսով: Իտալիայում երկրորդ շաբաթն անընդմեջ գրանցվում է վարակման օրական 60 000 դեպք:

Նոր բռնկումներ են նկատվում Ասիայում: Ճապոնիայում օրական գրանցվում է մոտ 50 000 նոր դեպք: Թաիլանդում օրական ավելի քան 20 000 մարդ է վարակվում:

Հիվանդացության ցուցանիշի կտրուկ նվազման ֆոնին նվազել են նաեւ մահացության ցուցանիշները: Վերջին 7 օրում ողջ աշխարհում կորոնավիրուսից մահացել է մոտ 20 000 մարդ՝ 5500-ով ավելի քիչ, քան նախորդ շաբաթ:

Մահացության ցուցանիշով առաջին տեղում ԱՄՆ-ն է, որտեղ ամեն օր մոտ 400 մահվան դեպք է արձանագրվում: Դա նախորդ շաբաթվա ցուցանիշից քիչ է մեկ երրորդով: Երկրորդ տեղում է Ռուսաստանը, որտեղ օրական արձանագրվում է մահվան 225 դեպք: Հաջորդում է Գերմանիան, որտեղ այդ ցուցանիշը կազմում է մոտ 250 մարդ:

Մոսկվային եւ Մինսկին միավորման գործընթացների արագացման են դրդրում. Պուտին

Ամենայն Հայոց Կաթողիկոսության ներկայացուցիչները մեկնել են Անթիլիաս

Ուժի մեջ են մտնում Քրեական, Քրեական դատավարության և Քրեակատարողական նոր օրենսգրքերը

Ավստրալիան եւ Ֆրանսիան հարաբերությունների «նոր սկիզբ» են ազդարարել

«Դիմադրություն» շարժման առաջիկա անելիքները

Հունգարիան կարագացնի իր պաշտպանության զարգացման ծրագիրը

Արթուր Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից

ԼՐԱՀՈՍ
practice cover.png