Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի ընդհանուր թիվը 13 378 853 է
Հուլիսի 17-ի տվյալներով աշխարհում կորոնավիրուսի դեպքերի ընդհանուր թիվը 13 378 853 է, մահացել է 580 045 մարդ՝ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների։ Ջոնս Հոփքինսի համալսարանի հետազոտական կենտրոնների տվյալներով (Johns Hopkins CSSE)՝ աշխարհում վարակվածների թիվը կազմում է 13 809 681 մարդ, մահացել է 589 990 հիվանդ, ապաքինվել՝ 8 285 924-ը։ Կորոնավիրուսով վարակվածների ամենամեծ թիվը գրանցվել է Միացյալ Նահանգներում` 3 576 430 (մահացել է 138 359 մարդ), որին հաջորդում են Բրազիլիան՝ 2 012 151 վարակակիր (մահացել է 76 688 մարդ), Հնդկաստանը՝ 1 003 832 (մահացել է 25 602 մարդ), Ռուսաստանը՝ 751 612 վարակակիր (մահացել է 11 920 մարդ), Պերուն՝ 341 586 վարակակիր (մահացել է 12 615 մարդ), Հարավային Աֆրիկայի Հանրապետություն՝ 324 221 (մահացել է 4 669 մարդ), Մեքսիկան՝ 324 041 վարակակիր (մահացել է 37 574 մարդ), Չիլի` 323 698 վարակակիր (մահացել է 7 290 մարդ):
Comentarios