Աշխարհը պատմության մեջ առաջին գլոբալ էներգետիկ ճգնաժամն է վերապրում․ ՄԷԳ ղեկավար
Աշխարհը պատմության մեջ առաջին գլոբալ էներգետիկ ճգնաժամն է վերապրում։ Այս մասին հայտարարել է Միջազգային էներգետիկ գործակալության ղեկավար Ֆաթիհ Բիրոլը։ Նրա խոսքով՝ իրավիճակը հատկապես վտանգավոր է Եվրոպայի համար, որը գտնվում է էներգետիկ շուկայի ցնցումների էպիկենտրոնում։ «Եվրոպան այժմ ստիպված է աշխատել ռուսական գազի մատակարարումների հետ կապված մշտական անորոշության պայմաններում, եւ մենք չենք կարող բացառել լրիվ անջատումը։ Ըստ իս՝ ավելի լավ է հիմա քայլեր ձեռնարկել՝ ձմռանը պատրաստվելու համար, քան հարյուր միլիոնավոր մարդկանց թողնել բախտի քմահաճույքին կամ ավելի վաղ՝ ՌԴ նախագահին ճնշման հավելյալ լծակներ տալ․․․ԵՄ-ն պետք է համալրի իր գազի պահեստները՝ առաջիկա ձմռանը դիմանալու համար։ Այն, ինչ տեսանք վերջին տարում, անմտություն կլիներ բացառել այն հնարավորությունը, որ Ռուսաստանը կարող է որոշել հրաժարվել եկամուտներից, որոնք նա ստանում է Եվրոպայում գազի արտահանումից։ Ուկրաինա ներխուժման պահից եկամուտների ծավալները, որոնք Ռուսաստանը ստացել է Եվրոպայում գազի եւ նավթի արտահանումից, կրկնապատկվել է՝ անցած տարիներին միջին ցուցանիշի համեմատ՝ մինչեւ 95 միլիարդ դոլար»,-ասել է նա։
Comments