Search

Աշխարհը չափազանց մեծ է, որպեսզի Եվրոպան կամ ԱՄՆ-ն մեկուսացնեն Ռուսաստանի նման երկրին. Պեսկով


Եվրոպական մի շարք երկրների կամ ԱՄՆ-ի պատժամիջոցների ճնշումը չի կարող ապահովել Ռուսաստանի նման երկրի մեկուսացումը։ Այս մասին շաբաթ օրը լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Իհարկե, կա հարաբերությունների կասեցում, տնտեսական հարաբերությունների կրճատում, մի շարք պետությունների՝ եվրոպական երկրների, ԱՄՆ-ի, Կանադայի, Ճապոնիայի եւ մի շարք այլ երկրների կողմից տնտեսության մեջ տարբեր սահմանափակող միջոցների ներդրում։ Բայց դա Ռուսաստանի մեկուսացում չի նշանակում: Աշխարհը չափազանց մեծ է, որպեսզի Եվրոպան եւ Ամերիկան մեկուսացնեն որեւէ երկիր, հատկապես՝ Ռուսաստանի պես մեծը»,- ասել է Կրեմլի մամուլի խոսնակը։

Պեսկովը նաեւ հայտնել է, որ Ռուսաստանի տնտեսությունում այժմ արտառոց իրավիճակ է։

Այժմ պատժամիջոցների պայմաններում ռուսական տնտեսությանն աջակցելու ծրագրեր են մշակվում, այդ թվում՝ ամենօրյա խորհրդակցություններ կառավարության եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Պլաններ են կազմվում: Այժմ բավականին օպերատիվորեն աշխատում է կառավարության շտաբը, որը ղեկավարում է վարչապետը։ Իհարկե, կան կանոնավոր, ամենօրյա խորհրդակցություններ նաեւ նախագահի հետ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Կրեմլը ծանոթ է պլանի նախագծին։

Պեսկովի խոսքով՝ տնտեսության ներկայիս վիճակը կփոխարինվի տնտեսական բուռն աճով, իսկ օտարերկրյա ընկերությունները դեռ կվերադառնան ռուսական շուկա եւ շահագրգռված կլինեն լրացնել բաղ թողնվածը: «Ռուսաստանը եղել է, կա եւ կլինի օտարերկրյա բիզնեսի հետ փոխշահավետ հարաբերություններ փնտրող երկիր, որը ներդրումային գրավչության է ձգտում: Այո, հիմա դժվար է խոսել ներդրումային գրավչության մասին, բայց ժամանակներն արագ փոխվում են։ Եւ այս ժամանակները կփոխարինվեն տնտեսական բուռն աճի ժամանակով»,- վստահեցրել է նա:

Պեսկովի խոսքով՝ կգա ժամանակ, երբ արտասահմանյան ընկերությունները «կրկին կվերադառնան ռուսական շուկա եւ առավել քան շահագրգռված կլինեն հետ բերել բաց թողածը եւ վերականգնել իրենց դիրքերը»։

Մեկնարկում է «Տիեզերական ճամբար 2022»-ի հայտագրումը. ԲՏԱ նախարարություն

Ըստ IIF-ի՝ կապիտալի հոսքերը դեպի զարգացող շուկաներ կկրճատվեն 42 տոկոսով

Արթուր Թովմասյանն առաջարկել է ստեղծել Արցախ-Լիբանան բարեկամական շրջանակ

Ռուսաստանը կկարողանա խուսափել դեֆոլտից ԱՄՆ-ի՝ լիցենզիայի երկարաձգումից հրաժարվելուց հետո

Նարե Ղազարյանը նշանակվել է Սյունիքի մարզպետի տեղակալ

Ավետիք Չալաբյանի կալանքի դեմ բողոքը մակագրվել է Արմեն Դանիելյանին

ԱՄՆ-ը պետք է առանց հապաղելու Ադրբեջանին պատասխանատվության կանչի Արցախի դեմ ագրեսիայի համար․ Փալոնե

ԼՐԱՀՈՍ
practice cover.png