Search

Աշխարհը լուռ հետևում է Արցախի դեմ ոտնձգություններին․ Վալերի Բուայե

Ֆրանսիայի Սենատի անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն Twitter-ի իր էջում հիշեցրել է, որ 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ՝ թուրքական ռումբերի, սպիտակ ֆոսֆորի և ԱԹՍ-ների միջոցով կոտորածի է ենթարկել արցախահայությանը։ «Նրանց մեջ կենդանացել է ցեղասպանի ոգին։ Աշխարհը լուռ հետևում է: Ոտնձգությունները շարունակվում են անտարբերությամբ», – գրել է Վալերի Բուայեն։ Իր գրառումը ֆրանսիացի սենատորը կատարել է՝ կիսվելով ֆրանսիական հեղինակավոր «Le Figaro» ամսագրի փոխտնօրեն, լրագրող Ժան-Քրիստոֆ Բյուսոյի Twitter-յան գրառմամբ։ Բյուսոն անդրադարձել էր Ադրբեջանի կողմից Արցախի Փառուխ գյուղի օկուպացմանը։ «Հարյուրավոր գյուղացիներ, այդ թվում՝ երեխաները, դեռևս իրենց տնից հեռու են ապրում։ Իսկ ադրբեջանական բանակը հետ չի քաշում իր զորքերը, ավելին՝ դեռ ամրապնդում է իր դիրքերը», -գրել է Բյուսոն։

Մեկնարկում է «Տիեզերական ճամբար 2022»-ի հայտագրումը. ԲՏԱ նախարարություն

Ըստ IIF-ի՝ կապիտալի հոսքերը դեպի զարգացող շուկաներ կկրճատվեն 42 տոկոսով

Արթուր Թովմասյանն առաջարկել է ստեղծել Արցախ-Լիբանան բարեկամական շրջանակ

Ռուսաստանը կկարողանա խուսափել դեֆոլտից ԱՄՆ-ի՝ լիցենզիայի երկարաձգումից հրաժարվելուց հետո

Նարե Ղազարյանը նշանակվել է Սյունիքի մարզպետի տեղակալ

Ավետիք Չալաբյանի կալանքի դեմ բողոքը մակագրվել է Արմեն Դանիելյանին

ԱՄՆ-ը պետք է առանց հապաղելու Ադրբեջանին պատասխանատվության կանչի Արցախի դեմ ագրեսիայի համար․ Փալոնե

ԼՐԱՀՈՍ
practice cover.png