Աշխարհը աչք փակեց. Ալեքսիս Օհանյան
Ամերիկահայ գործարար, Reddit և Initialized Capital ընկերությունների համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն իր Instagram-ում գրառում է կատարել՝ մեջբերելով աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանի գրառումը:
«Ինչպես գրել է իմ ընկեր Սերժ Թանկյանը․
Աշխարհը աչք փակեց․
1915 թվականի Հայոց ցեղասպանության վրա,
1980-ականների եւ 90-ականների զանգվածային սպանությունների ու ջարդերի վրա,
2016 թվականին Ադրբեջանի Հայաստան ներխուժման վրա։
Այժմ աշխարհն աչք է փակում այն բանի վրա, որ 150 000 խաղաղ բնակիչներ հարձակման են ենթարկվում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից»։
Comments