Search

Աշխատասենյակային արդարադատություն. Էլինար Վարդանյան


Երբ աշխատասենյակը դառնում է առանցքային Սահմանադրական դատարանի գործունեության համար, հասկանալի է դառնում, որ ՍԴ-ում արհեստականորեն ստեղծված ճգնաժամը բերել է նաև մարդկային արժեքների խորը ճգնաժամի։ Այս մասին իր հոդվածում նշել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, գրել է. «ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի աշխատասենյակից, նրա բացակայությամբ, իրերը հավաքելու և նրան ուղարկելու փաստի իրավական գնահատականին անդրադառնալ չեմ ուզում։ Դրանից ավելի կարևոր է բարոյական արժեքների դեգրադացիան։ Դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է իջեցված հրահանգը ստիպել մոռանալ մարդկային նորմալ հարաբերությունները, հարգանքը գործընկերոջ նկատմամբ։ Կարելի է իրավական, գաղափարական և բազմաթիվ այլ հարցերում տարաձայնություններ ունենալ, բայց դա որևէ կերպ չի կարող արդարացնել տարրական հարգանքի բացակայությունը։ Չի կարելի իշխանություններին հաճոյանալու համար խախտել էթիկայի բոլոր կանոնները, վիրավորել մի մարդու, ով երկար տարիներ աչքի է ընկել հավատարմությամբ մարդկային և մասնագիտական բարձր հատկանիշներին։

Այդ մասին են խոսում նաև Ալվինա Գյուլումյանի կոռեկտ պատասխանները՝ իր իրերն առանց իր իմացության և առանց իր ներկայության տեղափոխելու վերաբերյալ։ Դա շատ ավելի մարդկային էր, շատ ավելի զուսպ, քան աշխատասենյակը, որպես «արդադատության առանցք» դիտարկողների նկրտումները։ Տիկին Գյուլումյանը չդավաճանեց իր ոճին, իր մարդկայնությանն ու արժանապատվությանը։

Թվում է թե սահմանադրական արդարադատություն իրականացնողներին պետք է անհանգստացներ ՍԴ-ում տիրող իրական ճգնաժամը, և ոչ թե աշխատասենյակները։ Սահմանադրական դատարանը մատնվել է անգործության։ Սակայն սա բոլորովին այլ, քչերին անհանգստացնող թեմա է։

Հայաստան կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը

Հարցերի առաջնահերթությունը, որն այսօր պետք է քննարկվի Փաշինյանի հրաժարականն է. Արման Աբովյան

Մեկնարկել են 2021-ի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական պայմանագրերի կնքման աշխատանքները

Վարչապետի մասնակցությանբ քննարկվել են ԱՆ-ի առաջիկա ծրագրերը

Արմեն Սարգսյանի առողջական վիճակում առկա է դրական դինամիկա

Փաշինյանը նոր մեթոդ չի հնարել, ինքն օգտագործել է այդ մեթոդը շատ կեղտոտ ձևով. Վազգեն Մանուկյան

Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել առնվազն 1456 նշանավոր անշարժ հուշարձաններ. ԱՀ ՄԻՊ զեկույցը

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: