Search

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարություն է տարածել


Հարգելի՛ քաղաքացիներ, գործատուներ, օտարերկրացիներ, Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման և հանրային առողջության պահպանման նպատակով, օտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվություն տրամադրելու և մերժելու ընթացակարգն առաջիկայում ապահովվելու է միայն էլեկտրոնային տարբերակով: Ուստի խնդրում ենք Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 12-ին N 493-Ն որոշմամբ սահմանված փաստաթղթերի փաթեթը՝ ստորագրված և սքանավորված տարբերակով, փոխանցել էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով՝

https://e-request.am/hy/, կամ ուղարկել info@mlsa.am, info@employment.am հասցեներով: Lրացուցիչ տեղեկատվություն, ինչպես նաև անհրաժեշտ ձևաչափերը կարող եք գտնել http://employment.am կայքում։ Հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել 095 20 10 20 կամ 060 65 27 01 հեռախոսահամարներով: Հորդորում ենք հնարավորության դեպքում, առաջիկա մեկ ամսվա ընթացքում խուսափել սոցիալական ապահովության ծառայության, զբաղվածության պետական գործակալության, բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի և սոցիալական աջակցության տարածքային բաժիններ այցելելուց: Հարգանքով՝ Հայասատանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia