Աշխատանքային խորհրդակցություն՝ Անասնաբուժության և համարակալման բաժնի աշխատակիցների մասնակցությամբ
- Anews
- Jan 27, 2023
- 1 min read

«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։ Անասնաբուժության և համարակալման բաժնի աշխատակիցների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության ընթացքում Գառնիկ Հովհաննիսյանը խոսել է 2023 թվականի ընթացքում իրականացվելիք ոլորտային աշխատանքների, ծրագրերի ու սպասելիքների մասին, անդրադարձել դեռևս 2022 թվականի նոյեմբերին հանրապետությունում մեկնարկած խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման գործընթացին, տվել մի շարք հանձնարարականներ։
Comments