Search

Աշխատանքային խիտ գրաֆիկով ստուգայցեր՝ Գավառում և Սևանում


Ախտահանիչներ, ջերմաչափեր, գրանցամատյաններ, փակվող աղբամաններ ու ոչ միայն․ ոչ աշխատանքային օրով՝ աշխատանքային խիտ գրաֆիկով ԱԱՏՄ աշխատանքային թիմերն այսօր Գավառում եւ Սեւանում էին՝ ուժեղացված ստուգայցերով։ Տեսուչները որոշ վայրերում նաեւ չափել են տնտեսավարողների կողմից ախտահանման նպատակով օգտագործվող սպիրտի թնդությունը։ Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ԱԱՏՄ դիտարկումները փաստում են՝ Գեղարքունիքի մարզում բիզնեսը ստուգումների առաջին օրերի համեմատ առավել կարգապահ է դարձել։ Խանութներ, դեղատներ, գրասենյակներ եւ ԱԱՏՄ վերահսկողության դաշտում գտնվող այլ ոլորտների տնտեսավարողներ՝ ամենուր կազմվում է արձանագրություն, խախտումների դեպքում դրանք ուղարկվում են պարետատուն։ Այսօր դիտարկված 49 տնտեսավարողից 5-ի կասեցման միջնորդություն է ուղարկվել պարետին։ Ընդ որում՝ դրանցից միայն 1-ն է եղել Գավառում գործող տնտեսավարող․ այստեղ խախտումները նվազագույնի են հասցվել։ Երեք մարզ սպասարկող ԱԱՏՄ Արեւմտյան տարածքային կենտրոնի պետ Վահագն Նիկողոսյանը նկատում է՝ պարետի սահմանած անվտանգության նորմերի պահպանման առումով համեմատաբար ավելի լավ արդյունք է գրանցվում Տավուշում։ Նորմերի ավելի շատ խախտումներ են նկատվում Կոտայքում։ Ի դեպ այս մարզում՝ Աբովյան քաղաքում, պարետի վերջին որոշմամբ կասեցման է ենթարկվել միանգամից շուրջ երկու տասնյակ տնտեսավարող։

Մեկնարկում է «Տիեզերական ճամբար 2022»-ի հայտագրումը. ԲՏԱ նախարարություն

Ըստ IIF-ի՝ կապիտալի հոսքերը դեպի զարգացող շուկաներ կկրճատվեն 42 տոկոսով

Արթուր Թովմասյանն առաջարկել է ստեղծել Արցախ-Լիբանան բարեկամական շրջանակ

Ռուսաստանը կկարողանա խուսափել դեֆոլտից ԱՄՆ-ի՝ լիցենզիայի երկարաձգումից հրաժարվելուց հետո

Նարե Ղազարյանը նշանակվել է Սյունիքի մարզպետի տեղակալ

Ավետիք Չալաբյանի կալանքի դեմ բողոքը մակագրվել է Արմեն Դանիելյանին

ԱՄՆ-ը պետք է առանց հապաղելու Ադրբեջանին պատասխանատվության կանչի Արցախի դեմ ագրեսիայի համար․ Փալոնե

ԼՐԱՀՈՍ
practice cover.png