Search

Աշխաբադում տեղի է ունեցել Թուրքմենստանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը


Աշխաբադում տեղի է ունեցել Թուրքմենստանի ընտրված նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի երդմնակալության արարողությունը։ Այս մասին հայտնում է «Թուրքմենստան. Ոսկե դար» կայքը։

Արարողությանը ներկա են եղել կառավարության եւ Անվտանգության խորհրդի անդամներ, պետական ​​գերատեսչությունների ղեկավարներ, դիվանագետներ եւ լրագրողներ։

«Մայրաքաղաքի «Ռուխյեթ» պալատի դահլիճ են բերվել Թուրքմենստանի պետական ​​դրոշը, Թուրքմենստանի նախագահի դրոշը, Թուրքմենստանի սահմանադրությունը եւ Սուրբ Ղուրանը, հաղորդում է «Թուրքմենպորտաը»։

ԿԸՀ-ի նախագահ Գյուլմուրադ Մուրադովը Բերդիմուհամեդովին է հանձնել նախագահի հավաստագիրը։ Այնուհետեւ, ձեռքը դնելով սահմանադրության վրա, պետության նոր ղեկավարը նախագահական երդում է տվել՝ պարտավորվելով «խստորեն հետեւել Թուրքմենստանի սահմանադրությանը եւ օրենքներին, երաշխավորել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, բարեխղճորեն կատարել Թուրքմենստանի նախագահի վրա դրված պարտականությունները»։

Նախագահական ընտրությունները երկրում կայացել են մարտի 12-ին։ Ընտրողների մասնակցությունը 97.17 տոկոս կամ 3 362 052 մարդ է կազմել։ ԿԸՀ-ն բոլոր քվեաթերթիկները հաշվելուց հետո հայտարարել է Դեմոկրատական ​​կուսակցությունից թեկնածու Սերդար Բերդիմուհամեդովի հաղթանակի մասին, որը հավաքել է ձայների 72.97 տոկոսը։

Նախագահական ընտրությունները Թուրքմենստանում անցկացվում են յոթ տարին մեկ անգամ։

Գագիկ Ջհանգիրյանի և Լիպարիտ Մելիքջանյանի լիազորությունները դադարեցվել են

Հայաստանում ԱՄՆ և ՌԴ դեսպանատներում ռումբ չի հայտնաբերվել․ ԱԻՆ

Հնդկաստանի կողմից դրամաշնորհային աջակցության մասին հուշագիր ստորագրվեց

Նախագահական նստավայրում կայացավ 3 դատավորների երդմնակալությունը

Երեք օրում բացահայտվել է 76 հանցագործության դեպք

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 174 նոր դեպք. Մահ չի գրանցվել

Վրաստանն արգելել է ցորենի և գարու արտահանումն այդ թվում Հայաստան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png