Search

ԱՆ մամուլի խոսնակը հերքում է ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվելու նոր դեպքի մասին լուրերը


ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հերքում է այն լուրերը, թե Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու նոր դեպք կա: «Արմենպրես»-ի հետ զրույցում Նիկողոսյանը նշել է, որ այս հարցում որևէ նոր տեղեկության առկայության դեպքում իրենք պաշտոնապես այդ մասին կտեղեկացնեն:

«Կասկածելի դեպքեր մենք ամեն օր էլ ունենում ենք, բայց դրականի դեպքում մենք պաշտոնապես կտեղեկացնենք: Նման բան չկա»,- ասել է  Նիկողոսյանը:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 1-ի վաղ առավոտյան: Վարակվածը 29-ամյա մի տղամարդ է, ով Իրանից Հայաստան է ժամանել փետրվարի 28-ին: Մարտի 1-ին Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցում մեկուսացվել է 32 մարդ, ովքեր շփվել են այդ տղամարդու հետ:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia