Search
Անօթևանների կացարանի բնակիչների բողոքի ակցիան նախարարության դիմաց

Վարդաշեն 9-րդ փողոցում գտնվող անօթեւանների կացարանի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության շենքի մոտ: Ավելի վաղ հայտնել ենք, որ Ամանորից առաջ Վարդաշեն 9-րդ փողոցում գտնվող անօթեւանների կացարանի բնակիչներին տնօրինությունը մինչեւ դեկտեմբերի 31-ը ազատել կացարանը: Կացարանը «Հանս Քրիստիան կոֆոեդ» բարեգործական հիմնադրամինն է, որը 2004-ից զբաղվում է այս գործունեությամբ: Հունվարի 1-ին կացարանը փակվել է, քանի որ բարեգործական հիմնադրամը չի դիմել եւ չի մասնակցել համապատասխան մրցույթին, հետեւաբար նրա հետ նոր պայմանագիր չի կնքել: Որոշվել է, որ բնակիչներին կացարան է հատկացվում Հաղթանակ թաղամասում՝ «Երեւանի N1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի մասնաշենքերից մեկում։ Անօթեւանները, սակայն, դեմ են այս տարբերակին։