Search

Անցնող շաբաթվա ընթացքում կրակոցների թիվը կտրուկ աճել է. Տիգրան Աբրահամյան


Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Պաշտպանության բանակը հրապարակել է ապրիլի 19-25-ն ընկած ժամանակահատվածում առաջնագծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների և մեր դիրքապահների ուղղությամբ տարբեր տրամաչափի զենքերից արձակված կրակոցների թիվը՝ 3500:

«Արդեն չեմ հիշում, թե վերջին անգամ երբ ենք նման մեծ թիվ ունեցել, միանշանակ է, որ անցնող շաբաթվա ընթացքում կրակոցների թիվը կտրուկ աճել է: Եթե նկատի ունենանք նաև շաբաթվա ընթացքում հակառակորդի ԱԹՍ-ի ակտիվությունն ու դրանցից մեկի՝ մեր ՀՕՊ ուժերի կողմից խոցման միջադեպը, ինչպես նաև հակառակորդի ավիացիայի ակտիվ թռիչքները առաջնագծի մերձակա հատվածներում, ապա Ադրբեջանի ակտիվության ընդհանուր պատկերն առավել խոսուն է դառնում:

Սրան կարելի է ավելացնել նաև Ադրբեջանի ակտիվությունն առաջնագծում՝ նոր ինժեներական ենթակառուցվածքների կառուցման ուղղությամբ, որոնք ևս առկա իրավիճակին սրություն են հաղորդում»,- գրել է Աբրահամյանը: 

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia