Search

Անցկացվեց Եվրոպական խաղերի բացման արարողությունը


Մինսկի «Դինամո» մարզադաշտում հունիսի 21-ին տեղի ունեցավ 2-րդ Եվրոպական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։ Բացման արարողության գլխավոր պրոդյուսերը Իգոր Կռուտոյն է, իսկ բեմադրող ռեժիսորը՝ Ալեքսանդր Սեչենովը։

Սկզբում հաղորդավարները պատմեցին Եվրոպական խաղերի կամավորների մասին՝ ներկայացնելով նրանց մասին հետաքրքիր վիճակագրական տվյալներ։ Հանդիսավոր կերպով երեխաները և պատանիները ստադիոն բերեցին Բելառուսի դրոշը, իսկ հետո հնչեց Բելառուսի հիմնը։

Այնուհետև շքերթով անցան Եվրոպական խաղերի մասնակից երկրների պատվիրակությունները, Հայաստանի դրոշակակիրը բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովն էր։

7 մասից բաղկացած ներկայացման ժամանակ ցուցադրվեցին Բելառուսի պատմությունը, սովորույթները, լեգենդները, առասպելները և նվաճումները՝ մինչև մեր օրեր։

Այնուհետև տեսաուղերձով հանդես եկավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ մաղթելով հաջող մեկնարկ։

Մարզադաշտ բերվեց և բարձրացվեց Եվրոպական օլիմպիական կոմիտեների դրոշը։ Դրոշը հանդիսավոր կերպով ստադիոն բերեցին օլիմպիական չեմպիոններ Ելենա Բելովան, Իգոր Մակարովը, Ալեքսանդր Ռոմանկովը, Ալա Ծուպերը, Յանին Կարոլչյուկը և մարզիչ Նիկոլայ Կոզենկոն։

Մարզիկների անունից հանդիսավոր կերպով երդվեց Վասիլսիա Մարզալյուկը, մրցավարների անունից՝ Արթուր Ֆանդոն, իսկ մարզիչների անունից՝ Օլգա Վլասովան։

Ողջույնի խոսքով հանդես եկավ Եվրոպական օլիմպիական կոմիտեների նախագահ Յանիս Կոչայնիչիչը՝ Բելառուսին շնորհակալություն հայտնելով Եվրոպական խաղերը հյուրընկալու համար: Նա նշեց, որ Բելառուսն ամուր սպորտային ավանդույթներ ունեցող երկիր է:

«Հարգելի մարզիկներ, իմ հավատարմությունն եմ հայտնում այն մայրցամաքին, որտեղ սկիզբ առան օլիմպիական խաղերը։ Ցույց տվեք ձեր լավագույն որակները»,- խոսքը եզրափակեց Եվրոպական օլիմպիական կոմիտեների նախագահը։

Կրակը մարզադաշտ բերեցին օլիմպիական չեմպիոններ Դարյա Դոմրաչևան, Ալեքսեյ Գրիշինը, Մաքսիմ Միրնին, Յուլիա Նիստիրենկոն, Ռոման Պետրուշենկոն, Նադեժդա Սկարդինոն, որոնք վառեցին Եվրոպական խաղերի ջահը։

Բարձր ենք գնահատում նաև ֆրանսիացի խորհրդարանականների ջանքերը. Արցախի ԱԳՆ

2023 թվականին ԵԱՀԿ նախագահ կդառնա Հյուսիսային Մակեդոնիան

Քասախի համայնքապետը միանում է Փաշինյանի հրաժարականի պահանջին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի լիագումար նիստի ժամանակ ՀՀ Մշտական ներկայացուցչի ելույթի վերաբերյալ

Տեղի է ունեցել Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանի երդման արարողությունը

Արարատ Միրզոյանը հանդիպել է ակադեմիական շրջանակի ներկայացուցիչների հետ

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՌԴ զինված ուժերի ինժեներական զորքերի պետի գլխավորած պատվիրակությանը

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: