Search

Անցկացվել է «Մարդու իրավունքները զինված ուժերում» խորագիրը կրող վերապատրաստման դասընթաց

Հայաստանում ԵԽ գրասենյակի կողմից իրականացվող «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 2-ից 3-ը Դիլիջանում անցկացվել է «Մարդու իրավունքները զինված ուժերում» խորագիրը կրող վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել են պաշտպանական գերատեսչության տարբեր ստորաբաժանումների զինծառայողներ: Տեղական և միջազգային փորձագետների կողմից ներկայացվել են դասախոսություններ զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանության հոգեբանական և իրավական ասպեկտների, կանանց և տղամարդկանց համար հավասար հնարավորությունների ապահովման, ինչպես նաև առաջնորդության և մարդկային կառավարման թեմաներով: Դասընթացի շրջանակներում դասախոսությամբ հանդես է եկել ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը: Ծրագիրն իրականացվել է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2019- 2021թթ. ծրագրի շրջանակներում:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia