top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Անցած 3 օրերին բացահայտվել է 106 հանցագործության դեպք


Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 16-19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 106 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 18 մարմնական վնասվածք պատճառելու՝ 15, բնակարանային գողության` 13, թմրամիջոցի հայտնաբերման՝ 12, ընտանեկան բռնության և խուլիգանության՝ 5-ական, խարդախության և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 4-ական, անձի առևանգման՝ 3, ավտոմեքենա փախցնելու, կողոպուտի, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ֆիզիկական ներգործության և բուժաշխատողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 2-ական, սպանության, հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելու, յուրացնելու կամ վատնելու, դրամանենգության, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, ինքնիրավչության, անառակաբարո գործողությունների, ջրային կենդանիների ապօրինի արդյունահանման, քարոզչությանը խոչընդոտելը և թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր ձեռք բերելուն օժանդակելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 9 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, բնակարանային գողության և մարմնական վնասվածք պատճառելու՝ 2-ական և խարդախության՝ 1 դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 35 պատահար. 2 մարդ զոհվել է, 56-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

0 comments

Comments


bottom of page