Search

Անցած շաբաթ գրանցվել է 190 արտակարգ դեպք. Արձանագրվել է 12 մահ, 6 թունավորում. ԱԻՆ


Ապրիլի 4-ից 10-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 434 դեպք, որից 190-ը արտակարգ, այդ թվում՝ 116 հրդեհի, 1 փլուզման, 9 ինքնասպանության փորձի դեպք, 49 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 148 կենցաղային կանչ. տուժել է 89 մարդ։ Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 12 մահ: Արձանագրվել է թունավորման 6 դեպք: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 37 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 7660 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 38 տրանսպորտային միջոց: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Գագիկ Ջհանգիրյանի և Լիպարիտ Մելիքջանյանի լիազորությունները դադարեցվել են

Հայաստանում ԱՄՆ և ՌԴ դեսպանատներում ռումբ չի հայտնաբերվել․ ԱԻՆ

Հնդկաստանի կողմից դրամաշնորհային աջակցության մասին հուշագիր ստորագրվեց

Նախագահական նստավայրում կայացավ 3 դատավորների երդմնակալությունը

Երեք օրում բացահայտվել է 76 հանցագործության դեպք

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 174 նոր դեպք. Մահ չի գրանցվել

Վրաստանն արգելել է ցորենի և գարու արտահանումն այդ թվում Հայաստան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png