Անցած շաբաթ գրանցվել է 118 արտակարգ դեպք. Արձանագրվել է 14 մահ. ԱԻՆ
Հոկտեմբերի 17-ից 23-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 372 դեպք, որից 118-ը արտակարգ, այդ թվում՝ 51 հրդեհի, 1 փլուզման, 9 ինքնասպանության փորձի դեպք, 53 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 155 կենցաղային կանչ. տուժել է 88 մարդ։ ԱԻ նախարարության փոխանցմամբ, նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 14 մահ: Արձանագրվել է թունավորման 8 դեպք: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 6 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 5 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 6 տրանսպորտային միջոց:
Comments