top of page

Անցած շաբաթ աշխարհում կապիկի ծաղիկով վարակման դեպքերի թիվն աճել է 20 տոկոսով․ ԱՀԿ

  • Anews
  • Aug 18, 2022
  • 1 min read

Անցած շաբաթ աշխարհում կապիկի ծաղիկով վարակման դեպքերի թիվն աճել է 20 տոկոսով։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, հաղորդում է UPI-ը։ Ամբողջ աշխարհում գրանցվել է վարակման ավելի քան 35 000 դեպք։ Դեպքերի մեծ մասը գրանցվել է Եվրոպայում եւ Ամերիկայում։ Վիրուսից մահացել է 12 մարդ։ ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը նշել է, որ մեծամասամբ վարակվել են նույնասեռականները։

 
 
 

Kommentare


bottom of page