Search

Անտոնիո Գուտերեշը մտադիր է առաջադրել իր թեկնածությունը երկրորդ ժամկետի համար


ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Անվտանգության խորհրդին եւ Գլխավոր ասամբլեայի նախագահին տեղեկացրել է երկրորդ ժամկետի համար իր թեկնածությունը առաջադրելու մտադրության մասին, հաղորդում է Reuters-ը:

Նրա առաջին ժամկետը լրանում է այս տարվա վերջին: Անվտանգության խորհրդին եւ Գլխավոր ասամբլեայի նախագահին ուղղված նամակում Գուտերեշն ասում է. «Ինձ համար պատիվ կլինի շարունակել ծառայել Կազմակերպությանը` իր նպատակներին հասնելու համար: Պաշտոնը ստանձնելուց ի վեր ես պատիվ եմ ունեցել աշխատել ՄԱԿ-ի բարեփոխման համար՝ հանուն անդամ-պետությունների նկրտումների բավարարման, ձգտելով մարդկանց արժանապատվությանը եւ բարեկեցությանը, միաժամանակ ապահովելով մեր մոլորակի կայունությունը գալիք սերունդների համար»:

Նրա խոսքով՝ ինքը պատրաստ է Գլխավոր ասամբլեային ներկայացնել իր երկրորդ ժամկետի վերաբերյալ տեսլականի հայտարարությունը եւ մասնակցել անդամ-պետությունների հետ ոչ պաշտոնական քննարկումներին:

Գլխավոր քարտուղար դառնալուց առաջ Գուտերեշը 1995-2002 թվականներին եղել է Պորտուգալիայի վարչապետ, այնուհետեւ 2005-2015 թվականներին՝ ՄԱԿ-ի փախստականների գործակալության ղեկավար:

ՌԴ հետ կանոնավոր չվերթները կվերականգնվեն

Այդ հայտարարությունը մեծ վնաս է հասցնում ԱԱԾ հեղինակությանը․ Տիգրան Աբրահամյան

Գարեգին Բ-ն Բելառուսի նոր դեսպանի հետ քննարկում է ունեցել

«Իմ քայլը» ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները

Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Շոյգուի հետ

Ամատունի Վիրաբյանը կվերականգնվի Ազգային արխիվի տնօրենի պաշտոնում

Հոբելյանական միջոցառումներ՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: