Search

Անվտանգության գերժամանակակից համակարգեր` հուշարձանների տարածքներում


Երևան-Սևան մայրուղու վրա գտնվող «Արձագանք» (քանդակագործ՝ Խաչատուր Հակոբյան) և «Անվերջության ժապավեն» հուշարձանների տարածքում անվտանգային համակարգերի տեղադրման նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են: Այս մասին հայտնում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից:

«Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Երևան-Սևան մայրուղու վրա գտնվող «Արձագանք» (քանդակագործ՝ Խաչատուր Հակոբյան) և «Անվերջության ժապավեն» (քանդակագործ՝ Դավիթ Բեջանյան) քանդակները պարբերաբար վանդալիզմի էին ենթարկվում և հնարավոր իրավախախտումները կանխելու նպատակով «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը որոշում էր կայացրել դրանց տարածքներում ներդնել անվտանգության գերժամանակակից համակարգեր։

Ուրախ ենք տեղեկացնել, որ անվտանգային համակարգերի տեղադրման նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են։

Նկարներում վերևից ներքև՝ «Արձագանք» (քանդակագործ՝ Խաչատուր Հակոբյան), «Անվերջության ժապավեն» (Դավիթ Բեջանյան)»,- հայտնում են ՊՈԱԿ-ից։

Գագիկ Ջհանգիրյանի և Լիպարիտ Մելիքջանյանի լիազորությունները դադարեցվել են

Հայաստանում ԱՄՆ և ՌԴ դեսպանատներում ռումբ չի հայտնաբերվել․ ԱԻՆ

Հնդկաստանի կողմից դրամաշնորհային աջակցության մասին հուշագիր ստորագրվեց

Նախագահական նստավայրում կայացավ 3 դատավորների երդմնակալությունը

Երեք օրում բացահայտվել է 76 հանցագործության դեպք

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 174 նոր դեպք. Մահ չի գրանցվել

Վրաստանն արգելել է ցորենի և գարու արտահանումն այդ թվում Հայաստան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png