Search

Աննա Առաքելյանը նշանակվել է ՀՀ զբոսաշրջության կոմիտեի առաջին տեղակալ



Աննա Առաքելյանը նշանակվել է ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի առաջին տեղակալ։ Այս մասին հայտնում են ՀՀ Զբոսաշրջության կոմիտեից Աննա Առաքելյանն ունի կառավարման, հասարակական, մասնավոր և ակադեմիական ոլորտներում աշխատանքային հարուստ փորձ: Մասնագիտական ուղին սկսել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Հանրային կառավարման» ամբիոնում, այնուհետև նույն ակադեմիայում ստանձնել է «Զբոսաշրջության կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի մշակման և ղեկավարման գործընթացը։ ԿԳՄՍ-ի, ինչպես նաև ԵՄ և այլ միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող ծրագրերում ներգրավվել է որպես զբոսաշրջության և մշակույթի ոլորտի փորձագետ: ՄԱԿ, ՄԱԶԾ և ԵՄ ծրագրերի շրջանակներում անցկացնում է թրեյնինգներ զբոսաշրջության, մշակույթի, մարքեթինգի և էկոլոգիական կրթության ոլորտներում։ Զբոսաշրջության ոլորտում հանդիսանում է Հոլանդական ավագ խորհրդատուների կազմակերպության կողմից որակավորված թրեյներ։ ՀՀ պետական կառավարման ակադեմիայում դասախոսում է «Կայուն զբոսաշրջություն», իսկ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում՝ «Մշակույթի կառավարում» և «Հաղորդակցության և կառավարչական հմտություններ» առարկաները: Աննա Առաքելյանն ավարտել է Երևանի պետական տնտեսաիրավաբանական համալսարանը՝ թարգմանչական մասնագիտությամբ։ Գերազանցությամբ ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիան՝ ստանալով մագիստրոսի կոչում պետական կառավարման ոլորտում: Այնուհետև ընդունվել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ասպիրանտուրա՝ տնտեսագիտություն և կառավարում մասնագիտությամբ։ Հրատարակել է մի շարք գիտական հոդվածներ։ Հանդիսանում է Եվրոպայի խորհրդի Քաղաքական հետազոտությունների երևանյան դպրոցի շրջանավարտ։

Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել է շուրջ 9,5 դրամով

Մեդիա կառավարման առցանց դպրոց՝ լրագրողների համար, նախատեսվում է մինչեւ գարուն ունենալ 3 դպրոց

Քննարկվում է տարածաշրջանում երկաթուղային եւ ավտոմոբիլային հաղորդակցության գործարկումը. ՌԴ ԱԳՆ

Կոմիտասի անվան պանթեոնում տեղի է ունեցել Ջիվան Գասպարյանի կիսանդրու բացման արարողությունը

Ես ինքս հակված եմ այս 2 բուհերի առանձին գործելուն՝ անկախ դիմորդների թվից. Տիգրան Աբրահամյան

Երկու օրում բացահայտվել է 61 հանցագործություն. Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 11 հետախուզվող

Ղազախստանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին աջակցելու որոշումներ չի կայացրել․ Պեսկով

ԼՐԱՀՈՍ
practice cover.png