Search

Անհրաժեշտ կլինի #COVID_19-ի ախտորոշման 150 մլն թեստ․ ԱՀԿ


Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն արդեն երկրների միջև բաշխել է 1,5 միլիոն լաբորատոր թեստ` COVID-19-ի կորոնավիրուսի ախտորոշման համար, բայց ապագայում 100 անգամ ավելի շատ անհրաժեշտ կլինի: Այս մասին նշել է ԱՀԿ՝ արտակարգ դրությունների հարցերով ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը:      Ըստ Ռայանի՝ թեստերի տրամադրումը շատ դժվարացել է, քանի որ շատ երկրներ արգելափակել են օդային և ցամաքային սահմանները:

«Սակայն իրավիճակը անհույս չէ: Չինաստանում արտադրողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել զգալիորեն համալրել Դուբայում գտնվող պահեստները, և այդ աշխատանքը կշարունակվի»,- հավելել է Ռայանը:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia