top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Անհրաժեշտ է հեշտացնել էլեկտրամեքենաների լցակայանների աշխատանքը. փոխնախարար


Հայաստանում անհրաժեշտ է հեշտացնել էլեկտրամեքենաների լիցքակայանների աշխատանքը։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ քննարկման ժամանակ, հունվարի 16-ին ասել է հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։ Նրա խոսքով՝ լիցքակայանները զուտ տեխնիկապես են էլեկտրաէներգիա վաճառում։ Հետեւաբար, դրանք պետք է ստանան համապատասխան լիցենզիա, իսկ կարգը չափազանց դժվարացված է։ «Ընդ որում, պետք է հասկանալ, որ տվյալ դեպքում վաճառվում է ոչ թե էլեկտրաէներգիա, այլ լիցքավորման ծառայություն։ Ուստի, էլեկտրամեքենաները չպետք է այնպիսի լիցենզիաներ ստանան, ինչպես, ասենք, էլեկտրակայանները կամ էլ էլեկտրաէներգիա մատակարարողները։ Այսպիսով, էլեկտրաէներգիայի կետերի համար բացառություն կարվի։ Նման թույլատրող ընթացակարգեր նրանց պետք չեն լինի»,- նշել է Վարդանյանը։

0 comments

Comments


bottom of page