Search
Անհրաժեշտ է զարգացնել եւ առաջ մղել կրթական ոլորտը. ՀՀ նախագահի թեկնածու

Հայաստանի զարգացմանը խոչընդոտող մի շարք չլուծված խնդիրներ կան։ Այս մասին մարտի 2-ին ԱԺ նիստում հայտարարեց հանրապետության նոր նախագահի միակ թեկնածու, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է զարգացնել եւ առաջ մղել կրթական ոլորտը։ Թեկնածուն դա կապում է անվտանգության ապահովման հարցի հետ։ Նա նաեւ նշեց, որ փոքր պետություններն ապահովում են իրենց անվտանգությունը՝ ներգրավելով նորարարական մոտեցումներ։ «Այս համատեքստում կրթական ոլորտը չափազանց կարեւոր է։ Սա է մեր երկարակեցության բանալին: Մենք միշտ գնահատել ենք գիտությունը, կրթությունը, մշակույթը»,- ասաց Խաչատրյանը։