top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Անհրաժեշտ էր ՆԳ նախարարության ստեղծումը. Ֆիդանյան


Անհրաժեշտ էր ՆԳ նախարարության ստեղծումը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 1-ին, կառավարության նիտից հետո ճեխպազրույցի ժամանակ ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը: Դիտարկմանը, թե դրանով ոստիկանությունը քաղաքականացվում է, քանի որ ՆԳՆ-ն քաղաքական կառույց է, Ֆիդանյանն արձագանքեց. «Այո, ոստիկանությունն ապաքաղաքականացված կառույց է, եւ ՆԳՆ-ի ստեղծումից հետո ոստիկանությունը եւս մնալու է ապաքաղաքականացված կառույց: Իսկ քաղաքական պատասխանատվությունն ընկնելու է ՆԳՆ-ի վրա: Այնտեղ մենք հաշվի ենք առել նույնիսկ ոստիկանապետի նշանակման հետ կապված հարցերը, նրան էլի վարչապետն է նշանակելու, ոչ թե ՆԳ նախարարը: Նաեւ այլ հանգամանքներ, որոնք հնարավորինս ոչ թե կառանձնացնեն ՆԳՆ-ից, այլ կապահովեն նրա ապաքաղաքական լինելը: ՆԳՆ-ի կողմից մշակվելու հանցավորության կոնկրետ ուղղությունների դեմ պայքարի վերաբերյալ քաղաքականություն, հասարակական կարգի առավել անվտանգ ապահովման վերաբերյալ քաղաքականություն, իսկ ոստիկանությունը իրականացնելու է այդ քաղաքականությունը»: Փոխոստիկանապետը նշեց, որ որեւէ տեղեկություն չունի, թե ով կարող է նշանակբվել ՆԳ նախարար:

0 comments

Comments


bottom of page