Search
Անհնազանդության ակցիաները չեն ազդի տնտեսության վրա. Վահան Քերոբյան

Այսպես կոչված անհնազանդության ակցիաները մի քիչ ուռճացված երեւույթ են։ Այս մասին մայիսի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Ըստ նրա՝ խոսքը մի քանի հարյուր կամ հազարավոր մարդկանց մասին է, որոնք տնտեսուհու տեսանկյունից որեւէ էական ազդեցություն չունեն։ «Մի քանի ժամով մեկ-երկու ճանապարհ են փակում։ Դա տնտեսության վրա որեւէ ազդեցություն չի կարող ունենալ»,- վստահեցրեց նա։