Search

Անհատական հետազոտական դրամաշնորհների տրամադրման մրցույթ է հայտարարվում


«Տնտեսագիտական կրթության և հետազոտությունների աջակցման կենտրոն» հիմնադրամը հայտարարում է անհատական հետազոտական դրամաշնորհների տրամադրման մրցույթ: Դրամաշնորհները տրվում են այն հետազոտողներին, որոնք աշխատում են կրթական, հետազոտական և խորհրդատվական կազմակերպություններում, ունեն առնվազն տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան և ներկայացվող հետազոտական թեմայով հրատարակված աշխատանքներ: Ծրագրերը ֆինանսավորվում են առավելագույնը երկու տարվա տևողությամբ մինչև 8մլն. դրամի սահմաններում:

Ֆինանսավորման համար կենտրոն ներկայացվող հետազոտական ծրագրերը պետք է բավարարեն հետևյալ պահանջներին:

1. Հստակ սահմանված լինեն հետազոտության արդիականությունը, նպատակը և այն խնդիրները, որոնց լուծման միջոցով պետք է ապահովվի հետազոտության նպատակի իրագործումը:

2. Ներկայացվեն հետազոտությունից ակնկալվող արդյունքները և դրանց գիտա-գործնական և կրթական նշանակությունը:

3. Ներկայացվեն հետազոտության իրականացման քանակական և որակական մեթոդները և գործիքակազմը :

4. Ներկայացվի հետազոտության իրականացման աշխատանքային ծրագիրը՝ յուրաքանչյուր 6 ամսվա համար և յուրաքանչյուր փուլի համար ակնկալվող արդյունքները:

5. Հետազոտության արդյունքների պարբերաբար հրատարակում, իսկ ավարտից հետո ավարտական հաշվետվության ներկայացում, այդ թվում՝ գիտաժողովի կամ սեմինարի միջոցով:

6. Հետազոտության իրականացման ծախսերի ներկայացում՝ ըստ հիմնական ուղղությունների:

Ծրագրի ֆինանսավորման վերաբերյալ որոշումը կենտրոնը ընդունում է համապատասխան դիմումն ընդունելուց հետո՝ առավելագույնը 20 օրվա ընթացքում: Ծրագրերը կարող են վերադարձվել դիմումատուին՝ լրացուցիչ պարզաբանումներ և լրացումներ կատարելու՝ հիմնադրամի կողմից սահմանված չափանիշներին բավարարելու համար: Նույն դիմումը կրկին ներկայացնելու դեպքում կենտրոնը իր որոշման մասին դիմումատուին հայտնում է 7 օրվա ընթացքում:

Կենտրոնի կողմից հետազոտական աշխատանքների համար վճարումները իրականացվում են փուլերով և հավասար չափաբաժիններով՝ առաջինը կանխավճարն է, հաջորդ փուլերը՝ յուրաքանչյուր 6 ամիս՝ համապատասխան հաշվետվությունը ներկայացնելուց հետո: Ֆինանսավորումը առաջին փուլից հետո իրականացվում է յուրաքանչյուր փուլի համար նախատեսած արդյունքները ըստ տեխնիկական առաջադրանքի ներկայացնելու և կենտրոնի կողմից ընդունելու դեպքում:

Առաջարկությունների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. ապրիլի 15-ը:

Առաջարկությունները կարող են ներկայացվել info@cpeer.am էլեկտրոնային հասցեով:

Կոնտակտային հեռախոսներ՝ Քաղաքային հեռախոս։ 011 509 400

Բջջային հեռախոս։ 033 500598

Ոստիկանությունն այսօր դրսևորեց օրինապահ վարքագիծ

Բելառուսը Ռուսաստանից գնել է «Իսկանդեր» հրթիռային համալիր և Ս-400. Լուկաշեն

Արթուր Գալեյանի խափանման միջոցի գործով դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու

«Դիմադրություն» շարժումը վաղը փողոցներ չի փակի

Բայդենը վստահեցրել է, որ աջակցում է Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն

Եվրախորհրդարանը կոչ է արել Շրյոդերին ներառել «սև ցուցակում»

Արայիկ Հարությունյանը հանդիպել է «Ազատ Հայրենիք» կուսակցության ակտիվիստների հետ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png