Search

Անհայտ կորած զինծառայողների 803 ընտանիքի հատուցումներ ենք կատարում. Վարուժան Ավետիքյան


Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն այս պահին իրականացնում է երեք ծրագիր։ 1-ին ծրագրով միանվագ եւ երկարաժամկետ հատուցումներ են տրամադրում զոհված եւ 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ստացած եւ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը:

2020թ․-ի 44-օրյա պատերազմից հետո, բացի հիմնական ծրագրից, հիմնադրամն իրականացնում է եւս երկուսը, որոնք ուղղված են ծանր վիրավորում ստացած եւ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին։

«Հաշվի առնելով, որ ծանր վիրավորում սատացած զինծառայողները որոշակի ժամանակ անց են միայն զինհաշմանդամություն եւ կարգ ստանում՝ մինչեւ նման կարգ ստանալը նրանք պետք է բուժվեն, ապաքինվեն եւ անցնեն փորձաքննության, այդտեղ որոշակի ժամանակահատված կա, որ նրանք կարող են մնալ առանց ֆինանսական միջոցների։ Կառավարության հետ մեկտեղ «Կամուրջ» ծրագիրն ենք իրենց մասով իրականացնում։ Երկրորդ ծրագիրը վերաբերում է անհետ կորած զինվորների ընտանիքներին։ Քանի որ անհայտ կորածը իրավական կարգավիճակ է, եւ միան դատարանը կարող է նման կարգավիճակ տալ, ասեմ, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում հնարավորություն ունեն այդ ընտանիքները փետրվարի 10-ից հետո դիմել դատարան եւ հայցել, որ դատարանն իրենց զինծառայողներին այդ կարգավիճակը տա, քանի որ սա եւս որոշակի ժամանակահատված է պահանջում, այս ընթացքում եւս 6 ամսով Կառավարության հետ «Կամուրջ» ֆինանսավորման ծրագիրն իրականացնում ենք»,- ասաց Վարուժան Ավետիքյանը։

Ըստ նրա՝ զինծառայողների ապահովագրության հիմնադրամն իր ստեղծման օրից առ այսօր, սպասարկում է 1528 ընտանիքի, եւ կատարել են շուրջ 14 մլրդ դրամի հատուցում։

«Վերջին պատերազմից հետո մինչեւ այս պահը մենք ունենք 1111 ընտանիք, որոց սպասարկում ենք, այդ թիվը մտնում է 1528 ընտանիքի կազմում։ 1111 ընտանիքի համար կատարել ենք շուրջ 12 մլրդ դրամի հատուցում»,- նշեց հիմնադրամի տնօրենը, ապա հավելեց․

«Կամուրջ» ծրագրի ֆինանսավորման ներքո անհայտ կորած զինծառայողների 803 ընտանիքի հատուցումներ ենք կատարում՝ 6 ամիս ժամկետով, ամսական 300 000 դրամ։ Երբ զինվորը անհետ կորածի կարգավիճակ կստանա դատարանի կողմից, եւ ընտանիքը կգա հիմնադրամ՝ հիմնական ծրագրով հատուցում ստանալու համար, մենք կհաշվարկենք, թե որքան գումար ենք վճարել տվյալ զինծառայողի շահառուներին, փաստացի վճարվածը կնվազեցնենք միանվագ 10 մլն դրամից, եւ տարբերությունը կփոխանցենք իրենց»,- ասաց Ավետիքյանը։

Մեկնարկում է «Տիեզերական ճամբար 2022»-ի հայտագրումը. ԲՏԱ նախարարություն

Ըստ IIF-ի՝ կապիտալի հոսքերը դեպի զարգացող շուկաներ կկրճատվեն 42 տոկոսով

Արթուր Թովմասյանն առաջարկել է ստեղծել Արցախ-Լիբանան բարեկամական շրջանակ

Ռուսաստանը կկարողանա խուսափել դեֆոլտից ԱՄՆ-ի՝ լիցենզիայի երկարաձգումից հրաժարվելուց հետո

Նարե Ղազարյանը նշանակվել է Սյունիքի մարզպետի տեղակալ

Ավետիք Չալաբյանի կալանքի դեմ բողոքը մակագրվել է Արմեն Դանիելյանին

ԱՄՆ-ը պետք է առանց հապաղելու Ադրբեջանին պատասխանատվության կանչի Արցախի դեմ ագրեսիայի համար․ Փալոնե

ԼՐԱՀՈՍ
practice cover.png