top of page

Անկարան հույս է հայտնել, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունները կվերսկսվեն

  • Anews
  • Oct 8, 2022
  • 1 min read

Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունները, ամենայն հավանականությամբ, կվերսկսվեն։ «Բանակցությունները, ամենայն հավանականությամբ, ինչ-որ պահի կվերսկսվեն»,-CNN-ին ասել է Քալընը։ Նրա խոսքով՝ Պուտինը ցանկանում է «նոր գործարք կնքել Արեւմուտքի հետ», քանի որ սառը պատերազմից հետո համաձայնագրերն այլեւս չեն արտացոլում այսօրվա Ռուսաստանը»։ «Դա մասամբ վերաբերում է Ուկրաինային, անկասկած։ Բայց ավելի մեծ խնդիրն իսկապես նոր գործարքն է Ռուսաստանի եւ արեւմտյան աշխարհի միջեւ...Կա նոր Ռուսաստան, նոր աշխարհ, նոր իրականություն, եւ նրանք ցանկանում են նոր գործարք կնքել»,-հավելել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչը։

 
 
 

Comments


bottom of page