Անկարան եւ Մոսկվան աշխատում են գազային հանգույցի նախագծի վրա․ Չավուշօղլու

Անկարան եւ Մոսկվան աշխատում են Ռուսաստանի առաջարկած գազային հանգույցի նախագծի վրա, եվրոպական երկրների պահանջով հարցեր են պարզվում, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ «Ինչ վերաբերում է Ռուսաստանի առաջարկած գազային հանգույցի նախագծին, ապա երկու երկրների նախարարություններն աշխատում են դրա վրա։ Իրականում այդ առաջարկն ուղղված է Եվրոպային, այս առումով պահանջարկ է պետք եվրոպական երկրներից։ Ներկայումս աշխատանքներ են տարվում՝ պարզելու նման պահանջի առկայությունը կամ բացակայությունը։ Ստամբուլում կայանալիք գազային ֆորումը նշանակալից կլինի այս առումով»,- ասել է Չավուշօղլուն իր իտալացի գործընկերոջ հետ ուրբաթ օրը Անկարայում կայացած մամուլի ասուլիսում։ Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի նախագահները նախապես հանձնարարել են մանրամասն մշակել Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու հարցը։ Այս հանգույցի միջոցով, մասնավորապես, հնարավոր է գազի մատակարարումները տեղափոխել վնասված Հյուսիսային հոսքերից։ Ընդ որում, խոսքը ոչ միայն Թուրքիայում առեւտրային հարթակ ստեղծելու, այլեւ ենթակառուցվածքների զարգացման եւ հարավային ուղղությամբ մատակարարումների ավելացման մասին է, ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։ Այստեղ կարող են մասնակցել նաեւ այլ երկրներ, ասել է նա. Ալժիրը, Կատարը եւ Ադրբեջանը նույնպես գազ են մատակարարում Եվրոպային հարավային ուղղությամբ
Comentarios