Անկարային դեռ հաջողվում է մանևրել. Զաքարյան

Ուկրաինական իրադարձություններից հետո հայ-թուրքական օրակարգը, կարծում եմ, կամաց-կամաց աղբը կնետվի։ Այս մասին փետրվարի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
Ընդ որում, ըստ նրա, Թուրքիայի նախագահի ողջույնները ոչինչ չեն նշանակում։
«Մեր տարածաշրջանին պետք է վերեւից նայել, այլ ոչ թե կապիտուլյանտներից բաղկացած ներկայիս իշխանության պրիզմայով։ Կարծում եմ, որ երկու երկրների քաղաքական վերնախավերի միջեւ ծագած հայ-թուրքական «սիրային ինտրիգը», որը մեզ պարտադրվեց կապիտուլյացիայի արդյունքում, աստիճանաբար կավարտվի։ Թուրքիայի դերը միջազգային գործընթացներում նույնպես աստիճանաբար կնվազի։ Բանն այն է, որ նոր գլոբալ բախման պատճառով Թուրքիան եւս պետք է որոշում կայացնի»,- պարզաբանեց Զաքարյանը։
Այնուամենայնիվ, ինչպես նշեց ՊՆ նախկին ներկայացուցիչը, Անկարային դեռ հաջողվում է մանեւրել։