top of page

Անիի բաժնի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

  • Anews
  • Nov 6, 2022
  • 1 min read

Ոստիկանության Անիի բաժնի քրեական հետախույզները հոկտեմբերի 30-ի երեկոյան Մարալիկ քաղաքի Մադաթյան և Հաղթանակի փողոցների խաչմերուկի մոտ, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել ու բաժին են տեղափոխել 27-ամյա մի երիտասարդի: Ոստիկանությունից հայտնում են, որ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են թղթե երկու փաթեթ և պլատիկ մեկ տարա` լցված 5 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածներով: Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է: Նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:

 
 
 

Comments


bottom of page