Search

Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին


Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Վրաստանի դեսպանության առաջին քարտուղար Շալվա Սաբաուրին: Ողջունելով հյուրերին՝ նախարար Փիլոյանն անդրադարձել է Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև ստորագրված համագործակցության մի շարք համաձայնագրերի շրջանակներում ծրագրերի իրականացմանը: Նա ընդգծել է, որ համաճարակի և մեր երկրին պարտադրված պատերազմի պատճառով 2020թ.-ին դրանք հիմնականում հետաձգվել են, և այս տարի համագործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտություն կա: Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն, շնորհավորելով նախարարին նշանակման առթիվ, պատրաստակամություն է հայտնել նպաստել այս ոլորտում երկու երկրների փոխգործակցության զարգացմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-վրացական երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Կողմերը կարևորել են նաև երկու բարեկամական պետությունների միջև փոխվստահության և փոխօգնության առկայությունը:

Ոստիկանությունն այսօր դրսևորեց օրինապահ վարքագիծ

Բելառուսը Ռուսաստանից գնել է «Իսկանդեր» հրթիռային համալիր և Ս-400. Լուկաշեն

Արթուր Գալեյանի խափանման միջոցի գործով դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու

«Դիմադրություն» շարժումը վաղը փողոցներ չի փակի

Բայդենը վստահեցրել է, որ աջակցում է Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն

Եվրախորհրդարանը կոչ է արել Շրյոդերին ներառել «սև ցուցակում»

Արայիկ Հարությունյանը հանդիպել է «Ազատ Հայրենիք» կուսակցության ակտիվիստների հետ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png