top of page

Անգլիայի բանկը ներկայացրել է Կարլ III թագավորի պատկերով մետաղադրամների դիզայնը

  • Anews
  • Dec 29, 2022
  • 1 min read

Անգլիայի բանկը ներկայացրել է Մեծ Բրիտանիայի նոր թագավոր Կարլ III-ի պատկերով մետաղադրամների, ինչպես նաեւ այլ մետաղադրամների դիզայնը, որոնք ներառված են ամենամյա հավաքածուներում, հաղորդում է The Times-ը:Թագավորի պատկերը հատվելու է 2 եւ 5 ֆունտ սթերլինգ (մոտ 2,4 եւ 6 դոլար), ինչպես նաեւ 50 պենս արժողությամբ մետաղադրամների վրա:

«Նրա դիմանկարը պատկերող յուրաքանչյուր մետաղադրամ ամենաբարձր որակի է՝ սկսած մետաղից, որի վրա այն հատված է մինչեւ դիզայնի եւ պատրաստման վրա ծախսած ժամերը», - ասել է  Թագավորական դրամահատարանի գործադիր տնօրեն Էնն Ջեսոպը: կլինեն

Մետաղադրամները հնարավոր կլինի գնել  2023 թվականի հունվարի 3-ից Թագավորական դրամահատարանի կայքից։ Նորույթների գները, ինչպես սպասվում է, կսկսվեն 50 ֆունտ սթերլինգից (մոտ 60 դոլար):

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը մահացել է սեպտեմբերի 8-ին Շոտլանդիայի Բալմորալ ամրոցում 96 տարեկան հասակում, որից հետո արքայազն Չարլզը՝ նրա որդին, դարձել է թագավոր Կարլ III ։ Էլիզաբեթը թաղվել է սեպտեմբերի 19-ին Վինձորի ամրոցի տարածքում գտնվող Գեորգ VI մատուռում:

 
 
 

Comments


bottom of page